Իսպանական Mundo Deportivօ-ն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսա Կուբոյի ծառայություններով, բայց նշվում է, որ դժվար է լինելու համոզել նրան պայմանագիր կնքել պատուհանի վերջին օրերին:
Նշվում է նաև, որ ճապոնացի ֆուտբոլիստի պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման գումարը կազմում է 51 մլն ֆունտ: Սակայն, հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ինքը որոշել է մնալ իր ներկայիս ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը։
«Լիվերպուլը», «Յուվենտուսը» և սաուդյան «Ալ Նասրն» այս ամիս նույնպես հարցում են ուղարկել իսպանական ակումբ Կուբոյի տրանսֆերի վերաբերյալ: Իսպանիայի առաջնությունում նրա ելույթները գրավել է շատ ակումբների ուշադրությունը:
Լա Լիգայի 18 խաղում այս մրցաշրջանում նա դարձել է 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև մեկ գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի վեց խաղում:
























































