Լա լիգայի 22-րդ տուրում «Ժիրոնան» հյուրընկալվել էր «Սելտային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Պորտուն։
«Ժիրոնան» 22 խաղից հետո 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» 1 խաղ պակաս է անցկացրել և 54 միավորով 2-րդ տեղում է։
























































