Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ դե Խեան դեռ չի կարողանում նոր ակումբ գտնել։
Հիշեցնենք, որ 33-ամյա դե Խեան ազատ գործակալի կարգավիճակում է անցած ամառվանից։ 2022/2023 մրցաշրջանում իսպանացի դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում։ Ֆուտբոլիստը մանկունիանցիների գույները պաշտպանում էր 2011 թվականից, նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»։
Այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբը բանակցություններ է վարում Դավիդ դե Խեայի հետ, հայտնում է Daily Mail-ը։
Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 19 տուրից հետո «Ալ Շաբաբը» 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։