«Սևիլիայի» 35-ամյա կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խորացված բանակցություններ է վարում «Ալ-Շաբաբի» հետ խաղացողի՝ սաուդյան ակումբ տեղափոխության շուրջ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ խորվաթ ֆուտբոլիստը դժգոհ է «Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսի գլխավորությամբ ստացած խաղաժամանակից։ Ռակիտիչն արդեն հրաժեշտ է տվել անդալուզյան ակումբի որոշ աշխատակիցների։
Ընդգծվում է, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ կիսապաշտպանը «Ալ-Շաբաբ» կտեղափոխվի մինչև հունվարի 30-ը, երբ Սաուդյան Արաբիայում կփակվի տրանսֆերային պատուհանը։
Հիշեցնենք, որ Ռակիտիչը «Սևիլիա» է վերադարձել «Բարսելոնայից» 2020 թվականին։