«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայում» կարող է փոխարինել Չավիին։
Աղբյուրի համաձայն՝ Կլոպին հրավիրելը միշտ եղել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի երազանքը, սակայն այս տարբերակը նախկինում երբեք լրջորեն չի դիտարկվել։
Չավին «Բարսելոնան» մարզում է 2021 թվականից։ Այս մրցաշրջանում ակումբը 20 խաղից հետո 44 միավորով երրորդն է Լա Լիգայում։
Հունվարի 26-ին Կլոպը հայտարարել էր մրցաշրջանի վերջում զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։