Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է «Անտվերպենի» կիսապաշտպան Արթուր Վերմերենի տեղափոխության մասին։ 18-ամյա բելգիացին պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 18 մլն եվրո՝ որպես երաշխավորված գումար, ևս 5 մլն կկազմեն բոնուսները։ Բելգիական ակումբը կստանա 10 տոկոս ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից։
Այս մրցաշրջանում Վերմերենն ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
Վերմերենը Բելգիայի հավաքականի կազմում 2 հանդիպում է անցկացրել։