Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերքել է «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ իսպանական ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերը։
«Կարիմ Բենզեմայի՝ «Ռեալ» վերադառնալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սրանք կեղծ լուրեր են: Ես ակումբի հետ չեմ խոսել Կարիմ Բենզեմայի և նրա հնարավոր վերադարձի մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին Պերեսին խնդրել է վերադարձնել Բենզեմային: