Կայացել է Իսպանիայի գավաթի մրցաշարի կիսաեզրափակչի վիճակահանությունը։ «Ռեալ Սոսյեդադը», «Մալյորկան», «Ատլետիկոն» և «Աթլետիկը» շարունակում են պայքարը գավաթի համար։
Կիսաեզրափակիչի զույգերը․
«Մալյորկա» — «Ռեալ Սոսյեդադ»
«Ատլետիկո» — «Աթլետիկ»
Նշենք, որ կիսաեզրափակիչներում դիմակայությունները, ի տարբերություն Իսպանիայի գավաթի նախորդ փուլերի, բաղկացած են լինելու երկուական խաղից։ Առաջինը նախատեսված է փետրվարի 7-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ փետրվարի 28-ին։