Sky Sport-ի համաձայն՝ Քրիստիան Տոտին կարիերան կշարունակի իսպանական «Ռայո Վալեկանոյում»:
Ըստ աղբյուրի՝ Ֆուտբոլիստը և նրա հայրը եղել են ակումբի մարզաբազայում։ Քրիստիանն անցկացրել է առաջին մարզումը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի՝ «Ֆրոզինոնեի» հետ պայմանագիրը խզվել է։ Իր հերթին ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ, որը կգործի մինչև այս ամառ։ Տեղեկությունը հաստատել է նաև Ֆրանչեսկո Տոտին՝ պայմանագիր կնքելու լուսանկարը հրապարակելով իր սոցցանցում։
Նա հանդես կգա ակումբի Մ19 թիմում։
Տոտի կրտսերը հարձակվող է։ Նա դեռ Ա Սերիայում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Ֆուտբոլիստը հանդես է եկել «Ֆրոզինոնեի» երիտասարդական թիմում։
























































