«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում իսպանացի մասնագետ Չավիի ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Sport-ը, «Բարսելոնան» չի հեռացնի Չավիին: Մարզիչը թիմի հետ կաշխատի առնվազն մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում «Աթլետիկը» ընդունել էր «Բարսելոնային»:
Հանդիպումը տեղի ունեցավ Բիլբաոյում և ավարտվեց տանտերերի հաղթանակով լրացուցիչ ժամանակում՝ 4-2 հաշվով։