Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պնդում է, որ «Լոս Բլանկոսի» ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Ֆլորենտինո Պերեսի, վերադարձնի Արքայական ակումբի նախկին հարձակվող Կարիմ Բենզեմային, որն անցյալ ամառ տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ»։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը դիմել է Պերեսին՝ 36-ամյա ֆուտբոլիստին մինչև այս մրցաշրջանի ավարտ վարձավճարով վերադարձնելու խնդրանքով։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահը թերահավատորեն է վերաբերվում Բենզեմայի վերադարձին։
Բենզեման «Լոս Բլանկոսում» խաղացել է 2009-ից 2023 թվականներին։