«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է իր որոշումը՝ դաշտ դուրս բերելու հարձակվող Մարկ Ջիուին, այլ ոչ թե թիմի նորեկ, հարձակվող Վիկտոր Ռոկեին «Աթլետիկի» հետ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի խաղում (2:4): 106-րդ րոպեին 2։3 հաշվի ժամանակ իսպանացի մասնագետը վինգեր Լամին Յամալին փոխարինեց Գյուով։
«Ինչո՞ւ Վիկտոր Ռոկեն խաղադաշտ դուրս չեկավ «Աթլետիկի» դեմ խաղում: Նա դեռ շատ, շատ երիտասարդ է։ Կոնկրետ երեկվա խաղում մենք ցանկանում էինք խաղալ Մարկ Գյուի հետ առջևում: Այս երկու խաղացողների միջև մշտական ռոտացիա է լինելու:
Ռոկեն մեր թիմի կարևոր տարրն է լինելու, վստահեցնում եմ ձեզ»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):