«Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», խոսել է Սաուդյան Արաբիայի առաջնության հեռանկարների մասին։
«Կարծում եմ, որ առաջիկա երկու տարում Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգան կդառնա աշխարհի լավագույն առաջնություններից մեկը, եթե ոչ լավագույնը: Սաուդյան բոլոր ակումբները մեծ ջանքեր են գործադրում այստեղ հայտնի ֆուտբոլիստներին գրավելու համար։ Նրանց մրցաշարն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու աշխարհի լավագույն առաջնությունը»,- Լուկակուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Այս մրցաշրջանում բելգիացին «Ռոմայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: