«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ատլետիկից» կրած պարտությունը (2:4):
«Մենք փորձեցինք: Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք հիանալի թիմի դեմ, որը շատ ուժեղ է տանը: Վիճակահանությունից հետո արդեն ասել էի, որ մեր բախտը չի բերել մրցակցի հարցում։ Մենք կարող ենք հպարտանալ, որ փորձել ենք։ Այժմ մենք պետք է վերականգնվենք և պատրաստվենք պայքարելու Լա Լիգայում ու Չեմպիոնների լիգայում»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։