«Կադիսը» հայտարարել է Մաուրիսիո Պելեգրինոյին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
52-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Պելեգրինոյի վերջին աշխատանքը Չիլիի «Ունիվերսիդադում» էր: Մինչ այդ նա գլխավորել է արգենտինական «Վելեսը», «Լեգանեսը», «Սաութհեմփթոնը», «Ալավեսը», «Ինդեպենդիենտեն», «Էստուդիանտեսը» և «Վալենսիան»:
Մասնագետը եղել է նաև Ռաֆայել Բենիտեսի օգնականը «Լիվերպուլում» և «Ինտերում»:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ «Կադիսը» կարող է գլխավորել «Սպարտակի» գլխավոր մարզիչ Գիլերմո Աբասկալը։
Հունվարի 20-ին «Կադիսը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսի հրաժարականի մասին։