«Բավարիան» շարունակում է բանակցությունները «Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյեի տրանսֆերի շուրջ։
Մյունխենյան ակումբը «Նյուքասլին» բարելավված առաջարկ է ուղարկել 33-ամյա պաշտպանի տրանսֆերի համար, հայտնում է Sky Sport-ը։ Այժմ խոսքը գնում է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի մասին, այլ ոչ թե վարձակալության։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Ֆաբրիցիո Ռոմանոն հավելում է, որ «Բավարիան» Տրիպյեի տրանսֆերի համար առաջարկում է մոտ 15 միլիոն եվրո։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կիրանը անցկացրել է 19 հանդիպում և կատարել 7 գոլային փոխանցում։