«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատասխանել է այն հարցին, թե երբ կկարողանա մասնակցել կատալոնական ակումբի հանդիպումներին մեջքի ստորին հատվածի վիրահատությունից հետո։
«Ես լավ եմ զգում. Հնարավոր է, որ երկու շաբաթից պատրաստ լինեմ»,- տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը վիրահատվել էր անցած դեկտեմբերի սկզբին եւ այդ ժամանակվանից վերականգնողական գործընթաց էր անցնում։
Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցից ութում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: