Ժոաո Ֆելիքսը խոսել է քննադատությունների մասին և ամփոփել «Բետիսի» հետ «Բարսայի» հանդիպման արդյունքը (4:2)։
Ֆելիքսը, որը փոխարինման դուրս եկավ 81-րդ րոպեին, Լա լիգայի 21-րդ տուրում 90-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։ Գոլից հետո նա համբուրեց զինանշանը։
«Ես լավ եմ վերաբերվում քննադատությանը: Ես սովոր եմ, որ մարդիկ խոսում են իմ մասին, երբ ես լավ եմ կամ վատ եմ խաղում: Ինձ համար դա նշանակություն չունի։ Ես վստահ եմ ինքս ինձ վրա և փորձում եմ լավագույնս դրսևորվել:
Երբ երկար տարիներ ես անցկացնում այս ռեժիմով, ընտելանում ես դրան: Լավագույն տարբերակը ոչ թե որևէ բան կարդալն ու լսելն է, այլ ուղղակի առաջ գնալը»,- Ֆելիքսի խոսքերն է փոխանցում Marca-ն։