Երեկ՝ հունվարի 21-ին, «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը դուբլի հեղինակ դարձավ «Բորնմուտի» դեմ խաղում։
Նա դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին խաղացողը, ով այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 10 գոլ է խփել և 10 գոլային փոխանցում կատարել։
Այս մրցաշրջանում Նունյեսը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ուրուգվայցուն միջինը 88 րոպե է պետք՝ արդյունավետ գործողությամբ աչքի ընկնելու համար։
24-ամյա ուրուգվայցի հարձակվողը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2022 թվականի ամռանը 80 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: