«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հայտարարել է, որ Ռոնալդ Արաուխոն չի վաճառվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»։
«Նա «Բարսելոնայի» առանցքային խաղացողներից մեկն է ներկայի և ապագայի համար:
Մենք չենք դիտարկում Արաուխոյին վաճառելու տարբերակը։ Մենք ցանկանում ենք, որ նա երջանիկ լինի և դա ցույց տա ամեն օր։ Այստեղ խոսելու բան չկա: Կարևոր է, որ նա մեզ հետ է»,- ասել է Դեկուն:
Այս մրցաշրջանում Արաուխոն թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում և խփել 1 գոլ։