«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը խոսել է Լա լիգայի 21-րդ տուրում «Ժիրոնայի» հետ խաղում (1:5) կրած ջախջախիչ պարտության մասին։
«Շատ ցավալի է։ «Ժիրոնան» թիմ է, որը ֆանտաստիկ խաղ է ցուցադրում, ամեն ինչ տեղի է ունենում անհավանական արագությամբ, լավագույնը, որը ես տեսել եմ, բայց մենք շատ հնարավորություններ տվեցինք նրանց։
Սա ֆուտբոլ է։ Երեք-չորս օր առաջ չէինք մտածում, որ կարող ենք այդքան վատ խաղ ցուցադրել, իսկ ութ օր առաջ չէինք մտածում, որ հիանալի հանդիպում կանցկացնենք «Խետաֆեի» դեմ»,- Ֆլորեսի խոսքն է մեջբերել Marca-ն։