«Նյուքասլը» մերժել է Մյունխենի «Բավարիայի»՝ Կիրան Տրիպյերին ձեռք բերելու առաջին առաջարկը, հայտնում է Sky Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» պահանջում են ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆեր, կամ 13-14 միլիոն եվրոյով վարձակալություն՝ լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով: Բանակցությունները դեռ շարունակվում են:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում և դարձել գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում անգլիացին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմում և «Բարնսլի», «Բարնլի», «Տոտենհեմ» և «Ատլետիկո» ակումբներում։
33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։