«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայի 21-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Մենք շատ լավ էինք։ Մենք վերահսկում էինք խաղը, հաճախ գերիշխում էինք, բայց ամեն ինչ ավելի բարդացավ մի դրվագի պատճառով, որում Ինյակին ու Արաուխոն իրար չհասկացան, անդրադարձի և Պեդրիի նկատմամբ հնարավոր խախտումների պատճառով:
Գոլ բաց թողնելուց հետո լարվեցինք ու միանգամից երկրորդը բաց թողեցինք: Դրանից հետո մենք նորից գերիշխում էինք։
Պետք է ավելի վաղ գոլ խփեինք։ Մենք կարևոր քայլ առաջ ենք կատարել մի մարզադաշտում, որտեղ ոչ ոք դեռ չէր հաղթել այս մրցաշրջանում։
Մարդիկ հաճույք ստացան խաղից։ Մենք խփեցինք 4 գոլ, որից 3-ը՝ Ֆերանը։ Թիմը քրտնաջան աշխատեց։
Մենք լավագույնս չխաղացինք, քանի որ երկու գոլ բաց թողեցինք, բայց խաղ, ընդհանուր առմամբ, գերազանց էր»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։