Լա լիգայի 21-րդ տուրում «Բետիսն» ընդունել էր «Բարսելոնային»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Առաջին կեսում «Բարսելոնայից» հաշիվը բացեց Ֆերան Տորեսը։
48-րդ րոպեին իսպանացին դարձավ դուբլի հեղինակ։ 56-րդ և 59-րդ րոպեներին տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Իսկոն։
90-րդ րոպեին Ժոաու Ֆելիքսն առաջ մղեց իր թիմին, իսկ 2 րոպե անց Տորեսը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
«Բարսելոնան» 20 խաղից հետո 44 միավորով 3-րդ տեղում է։ «Բետիսը» 31 միավորով 9-րդն է։