Ֆրենկի դե Յոնգը նշել է «Բարսելոնայում» իր վատագույն և լավագույն պահերը։
Հոլանդացի կիսապաշտպանը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։
«Ամենավատ պահը Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ խաղում էր, իսկ լավագույնը նախորդ տարի Լա Լիգայում հաղթելն էր»,- դե Յոնգի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին «Բարսան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 2։8 հաշվով պարտվեց «Բավարիային»։