Հայաստանի մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի Թբիլիսի քաղաքում՝ նախապատրաստվելով Աշխարհի գավաթների առաջին և երկրորդ փուլերին, որոնք կանցկացվեն փետրվարի 13-19-ը Կահիրեում և 20-26-ը Կոտբուսում համապատասխանաբար:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: