Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» մրցում էր «Ունիոնիստասի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
Կատալոնական թիմի մարզիչ Չավին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը․
«Մենք գոհ ենք, երկրորդ խաղակեսը գերազանց ստացվեց։ Ընդհանուր առմամբ, մենք տիրում էինք գնդակին, չնայած առաջին խաղակեսում այնքան էլ հեշտ չէր»,- Չավիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Վերջին անգամ «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի գավաթը 2021 թվականին։