Կարլո Անչելոտին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի»՝ Իսպանիայի գավաթից դուրս մնալը։ Մադրիդցիները լրացուցիչ ժամանակում հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվեցին «Ատլետիկոյին»։
«Մենք ամեն ինչ արեցինք այս խաղում, ես խաղացողներին մեղադրելու ոչինչ չունեմ: Սա դերբի է և այն նման էր բոլոր դերբիներին։ Առաջին խաղակեսում Վինիսիուսի համար ավելի դժվար էր խաղալ, սակայն երկրորդում նա առանցքային դեր ունեցավ, շատ լավ հանդիպում անցկացրեց։
Չեմ ցանկանում վերլուծել առանձին խաղացողների գործողությունները։ Ոչ-ոքիի դեպքում մենք կարող էինք ավելի լավ վերահսկել խաղը։
«Ռեալը» ավելի քիչ էր նպաստավոր դիրքում հայտնվում, քան «Ատլետիկոն», քանի որ նրանք մեկ շաբաթ ունեին խաղին պատրաստվելու։ Բայց մեր թիմը պայքարեց և հոգնած տեսք չուներ: Ինձ չէր թվում, թե լրացուցիչ ժամանակում մենք զիջեցինք մարզավիճակի առումով։
Մենք հուսալի պաշտպանություն ունենք Լա լիգայում, բայց ավելի քիչ հուսալի՝ գավաթներում: «Ատլետիկոն» շատ գոլեր է խփում, հատկապես սեփական հարկի տակ: Մենք գոլեր բաց թողեցինք, բայց նաև շատ գոլեր խփեցինք «Ատլետիկոյին»,- մեջբերում է մասնագետին Marca-ն: