Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ատլետիկոն» 4։2 հաշվով հաշվով հաղթեց «Ռեալին»։ Դերբիի հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով։ 39-րդ րոպեին Սամուել Լինոն բացեց խաղի հաշիվը։ Առաջին կեսի վերջնամասում տանտերերի դարպասապահ Յան Օբլակը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Ալվարո Մորատան 57-րդ րոպեին առաջ մղեց «Ատլետիկոյին»։ 82-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրեց Խոսելուն։
Լրացուցիչ ժամանակի խաղակեսերից յուրաքանչյուրում տանտերերը մեկական գոլ խփեցին։ Աչքի ընկան Անտուան Գրիզմանն ու Ռոդրիգո Ռիկելմեն։
«Ատլետիկոն» դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։