Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Սենեգալի հավաքականում աշխատանքի վերջին վեց ամիսների ընթացքում իրեն աշխատավարձ չեն վճարել։
«Կարողացա՞նք լուծել այս հարցը Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ձեր դիմաց նստած է քաղցած մարզիչ, որը գլխավորում է Սենեգալի հավաքականը»,- Սիսեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարողանում վճարել ազգային հավաքականի գլխավոր մարզչին։