«Ռեալ Սոսյեդադի» վինգեր Անդեր Բարենեչեան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Sun Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալն» ու «Տոտենհեմը» պատրաստ են պայքարել 22-ամյա խաղացողի համար։ Երկու ակումբներն էլ կարող են առաջարկ անել «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությանը արդեն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Իսպանացի ֆուտբոլիստը Սան Սեբաստիան քաղաքի «Անտիգուոկո» թիմի սան է։ 2013 թվականին Բարենեչեան տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»։
Այս մրցաշրջանում վինգերն ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։