Դավիդե Անչելոտին, ով ներկայումս աշխատում է իր հոր՝ Կարլո Անչելոտիի հետ Մադրիդի «Ռեալում», հայտարարել է եվրոպական ակումբներից մեկում գլխավոր մարզիչ դառնալու ցանկության մասին։
Ինչպես սոցցանցերում նշում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը, Սաուդյան Արաբիայից մի քանի ակումբներ դիմել են նրա ծառայություններին, սակայն մերժում են ստացել։
Դավիդե Անչելոտին Եվրոպայից հետաքրքիր առաջարկի է սպասում արքայական ակումբի շտաբը լքելու եւ անկախ գլխավոր մարզիչ դառնալու համար։
34-ամյա մասնագետը ՊՍԺ-ում է սկսել կարիերան՝ Կարլո Անչելոտիի հետ: «Բավարիայում», «Նապոլիում», «Էվերտոնում» և այժմ երկրորդ անգամ «Ռեալում» նա աշխատում է որպես օգնական։