Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է պաշտպան Ֆերլան Մենդիի ապագայի մասին։
«Ես հաստատում եմ իմ կարծիքը Ֆերլան Մենդիի մասին։ Նա աշխարհի լավագույն պաշտպանն է։ Չգիտեմ, թե երբ է ավարտվում նրա պայմանագիրը, բայց նա շատ կարևոր է «Ռեալի» համար»։
Մենդիի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ռեալը» չի պատրաստվում ֆրանսիացուն նոր պայմանագիր առաջարկել։