Իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն իր սոցիալական ցանցում նշել է այն մասնագետին, ով փոխարինելու է Չավիին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Միչելն ինձ ասաց, որ հաջորդ մրցաշրջանում նա կդառնա «Բարսելոնայի» նոր մարզիչը։
Ակումբն արդեն երեք հանդիպում է անցկացրել նրա հետ, և նրանք արդեն բավականին առաջադիմել են բանակցություններում»,- գրել է Գալյարդոն։
Միչելը ներկայումս գլխավորում է «Ժիրոնան»: 20 տուրից հետո թիմը 49 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։