«Պորտուն» գրեթե համաձայնության է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կենտրոնական պաշտպան Չաղլար Սոյունջուի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնել է լրագրող Մատեո Մորետոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել հնարավոր գործարքի բոլոր մանրամասների շուրջ։ Թուրք պաշտպանը մոտ ժամանակներս կարող է մեկնել Պորտուգալիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար։
Նշվում է, որ «Ռոման», «Ֆուլհեմը» և «Ֆեներբահչեն» կարող են փորձել «Պորտուի» ձեռքից տանել 27-ամյա ֆուտբոլիստին։