Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է կիսապաշտպան Արդա Գյուլերի մասին։
«Արդա Գյուլերը մեր հիմնական խաղացողներից մեկն է։ Մենք չենք խաղում միայն 11 խաղացողներով։ Արդան վերջերս է խաղադաշտ վերադարձել ծանր վնասվածքից հետո, նա շուտով կվերականգնի մարզավիճակը և ավելի շատ խաղաժամանակ կստանա»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Madrid Zone-ն։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում երկու հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։ Թուրք ֆուտբոլիստը ծնկի և ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի առաջին հատվածը։
























































