Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և նվաճեց տիտղոսը։
Մադրիդյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ աչքի ընկնելով 7-րդ, 10-րդ և 39-րդ (11մ) րոպեներին։ Արքայական ակումբի կազմում 64-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռոդրիգոն։ Կատալոնական թիմի կազմում աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։ Հանդիպման բոլոր գոլերը՝ ստորև․
























































