Մադրիդի «Ռեալի» իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չավի Էրնանդեսի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքը։
«Չավին լավ է անում իր աշխատանքը: Իհարկե, նա չունի այն փորձը, ինչ ես, քանի որ դեռ երիտասարդ է:
Բայց նա շատ լավ կարիերա է ունեցել, նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն էր»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
43-ամյա Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
























































