«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն բարձր է գնահատել Չավիի աշխատանքը որպես թիմի գլխավոր մարզիչ։
«Մենք շատ, շատ գոհ ենք Չավիի և նրա ողջ անձնակազմի աշխատանքից: Մենք գոհ ենք նրանից, թե ինչպես է նա կառուցում թիմը, ինչը հեշտ չէ, ինչպես է նա համատեղում երիտասարդ և փորձառու ֆուտոբլիստների խաղը, ինչպես է նա դիմակայում ճնշմանը:
Մենք շատ գոհ ենք Չավիի կատարած աշխատանքից»,- Յուստեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
19 տուրից հետո «Բարսելոնան» 41 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։
























































