Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ՌԻԱ Նովոստիի ընթերցողների վարկածով ճանաչվել է 2023 թվականի տարվա լավագույն մարզուհի: Հաղթող ճանաչված 16-ամյա Պետրոսյանը «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն:
Պետրոսյանը հաղթող է ճանաչվել տարվա լավագույն երիտասարդ մարզուհի անվանակարգում՝ հավաքելով 2935 միավոր:
«Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում էլ հաղթող է ճանաչվել «Ռեալ Սոսիեդադի» հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը: Նա հավաքել է 2486 ձայն։
Քվեարկությունն ավարտվել է հունվարի 10-ին: