Ֆինանսական դժվարությունները ստիպում են «Բարսելոնային» դիտարկել առաջարկներ գրեթե բոլոր խաղացողների համար, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, կատալոնացիները պատրաստ են բանակցել բոլոր խաղացողների վաճառքի շուրջ, բացառությամբ երեքի՝ կիսապաշտպաններ Գավիի և Պեդրիի, ինչպես նաև պաշտպան Ռոնալդ Արաուխոյի: Ակումբը հույսեր է կապում նրանց հետո միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում և որևէ ակումբի հետ չի բանակցի նրանց տրանսֆերները վաճառելու համար:
Գավիի, Պեդրիի և Արաուխոյի պայմանագրերը «Բարսելոնայի» հետ նախատեսված են մինչև 2026 թվականը:
«Բարսելոնան» այժմ 41 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Թիմը յոթ միավորով է հետ մնում առաջատար «Ռեալից»: Նախկինում կատալոնական ակումբը դուրս էր եկել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» կհանդիպի «Նապոլիի» հետ։
























































