«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։
«Այսօր ծանր օր էր։ «Օսասունան» լավագույն պաշտպանական թիմերից է, դժվար է նրանց դեմ տարածություն ստեղծել, և մենք գիտեինք, որ սովորականից քիչ պահեր կունենանք: Երբ Պեդրին խաղադաշտ մտավ, ամեն ինչ պարզ դարձավ։ Նա գնդակներ չի կորցնում։ Նրա հետ մենք շատ էինք վերահսկում գնդակը»,- Չավիի խոսքն է մեջբերել Football Espana-ն։
«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպումը կկայանա հունվարի 14-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
























































