Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած խաղերի քանակով հավասարվել է «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանին։ Երկու մասնագետներն էլ անցկացրել են 263-ական խաղ։
Մադրիդի «Ռեալի» ղեկին խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիրը Միգել Մունյոսն է (605 հանդիպում): Անչելոտին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ մադրիդյան ակումբը գլխավորել է 2021 թվականին։ Նախկինում իտալացի մասնագետը մադրիդիցիների հետ աշխատել է 2013-ից 2015 թվականներին։
Նրա գլխավորությամբ «սերուցքայինները» դարձել են Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել են երկրի գավաթը, ինչպես նաև դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող։ Բացի այդ, Անչելոտիի հետ «Ռեալը» երկու անգամ հաղթել է ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում։
Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին:
























































