«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» տարած հաղթանակը (5:3) Խոսելուի և Բրահիմ Դիասի շնորհիվ է եղել։
Խոսելուն ու Բրահիմ Դիասը փոխարինման են դուրս եկել և լրացուցիչ ժամանակում մեկական գոլ խփել։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում մադրիդյան թիմը կմրցի «Բարսելոնա» — «Օսասունա» զույգի հաղթողի հետ։
«Խոսելուն և Բրահիմը մեզ հաղթանակ բերեցին: Սա լավ է մեզ համար, բոլոր խաղացողները մոտիվացված են:
Մենք հսկայական ջանքեր գործադրեցինք, և այժմ չորս օր ժամանակ ունենք վերականգնվելու համար»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։
























































