Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսին սուլել են Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ Արքայական ակումբի և Մադրիդի «Ատլետիկոյի» միջև (5:3՝ լ.ժ.) հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի «Ալ-Ավալ Պարկ» մարզադաշտում»:
Երկրպագուները սուլել են գերմանացի կիսապաշտպանին, որը փոխարինման է դուրս եկել հանդիպման 67-րդ րոպեին, ամեն անգամ երբ նա ստացել է գնդակը։
2023 թվականի հոկտեմբերին Կրոսը քննադատում էր եվրոպացի ֆուտբոլիստների Սաուդյան Արաբիա տեղափոխությունները: Ֆուտբոլիստը, մասնավորապես, ասել է, որ մարդիկ գալիս են այս երկիր խաղալու միայն փողի համար՝ հրաժարվելով ֆուտբոլային բարձր նպատակներից, իսկ դա գործում է ֆուտբոլի դեմ։ Կրոսը նաև ասել է, որ նման տեղափոխությունից իրեն հետ կպահեր նաև Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը։
























































