«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման այս ձմռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Sports Zone-ը։
Աղբյուրը հայտնում է, որ տրանսֆերով հետաքրքրված է անձամբ փարիզյան թիմի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։ Նա ցանկանում է 36-ամյա ֆրանսիացուն վարձավճարով վերցնել վեց ամսով։ Սակայն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը դեմ է այս տրանսֆերին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարիմ Բենզեման դժգոհ է Սաուդյան Արաբիայի պայմաններից և ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս որոշման պատճառներից են շոգ և խոնավ եղանակը, հանդիպումներին քիչ մասնակցությունը, խաղադաշտում առկա խնդիրները, ինչպես նաև երկրպագուների քննադատությունը:
Այս մրցաշրջանում Կարիմ Բենզեման բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Բենզեմայի պայմանագիրը «Ալ-Իթիհադի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։
























































