Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Ֆուլհեմին»։ Մերսիսայդյան թիմը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Վիլիանը։
Դաշտի տերերը 2-րդ կեսի միջնամասում 3 րոպեում 2 գոլ խփեցին։ 68-րդ րոպեին աչքի ընկավ Կյորտիս Ջոնսը, իսկ 71-րդ րոպեին հաղթանակ գոլը խփեց Կոդի Գակպոն։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։
























































