Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ռեալը» 5։3 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։
Առաջին կեսում թիմերը 2-ական գնդակ փոխանակեցին։ 6-րդ րոպեին Մարիո Էրմոսոն բացեց հանդիպման հաշիվը։ 20-րդ րոպեին Անտոնիո Ռուդիգերը խփեց պատասխան գնդակը։ 9 րոպե անց արդեն «Ռեալն» առաջ անցավ հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ Ֆերլան Մենդին։ 37-րդ րոպեին «Ատլետիկոյից» հաշիվը հավասարեցրեց Անտուան Գրիզմանը։
78-րդ րոպեին Անտոնիո Ռյուդիգերը դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն 85-րդ րոպեին Դանի Կարվախալի գոլի շնորհիվ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
116-րդ րոպեին արդեն «Ատլետիկոյի» կազմում ինքնագոլ գրանցվեց, «աչքի ընկավ» Ստեֆան Սավիչը։ 120+2-րդ րոպեին «Ռեալի» կազմում գոլի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը։
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալը» կխաղա «Բարսելոնա» — «Օսասունա» զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Սուպերգավաթի եզրափակիչը նախատեսված է հունվարի 14-ին։
























































