«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Օսասունայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղից առաջ խոսել է իր թիմի ցուցադրած խաղից։ 43-ամյա մասնագետը նշել է, որ «բլաուգրանաները» շատ են սխալվում սեփական դարպասի առաջ։
«Մենք պետք է դադարենք նվերներ տալ մեր մրցակիցներին։ Այո, տանը որոշակի սխալներ ունեինք, որոնք դժվարացնում էին հանդիպումները, բայց կարծում եմ, որ աստիճանաբար վերացնում ենք դրանք։ Վերջին խաղերում մեզ հաջողվեց կատարելագործվել։ Փլեյ-օֆֆում մենք չենք կարող կրկնել նման սխալները, քանի որ մրցակիցն անմիջապես կպատժի մեզ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
























































