Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի հանդիպման նախօրեին խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին։
«Սիմեոնեն իդեալական մարզիչ է «Ատլետիկոյի» համար, այլապես նա այդքան երկար չէր մնա այնտեղ։ Նրա հետ շատ ենք խոսել, ուստի լավ ենք ճանաչում միմյանց։
Մենք հարգում ենք միմյանց։ Մենք հարեւաններ ենք, ուստի երբեմն տեսնում ենք միմյանց»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Սիմեոնեն մարզում է Մադրիդի «Ատլետիկոն» 2011 թվականի դեկտեմբերից։
Իսպանիայի սուպերգավաթի «Ռեալ» – «Ատլետիկո» կիսաեզրափակիչը կկայանա հունվարի 10-ին։
























































